Այն, ինչ այսօր Ղարաբաղում կրկին ուժեղանում են սադրանքները, խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը կրկին հետաքրքրված է հակամարտության էսկալացիայով: Այս մասին РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ֆրանց Կլինցևիչը:
«Երեք պետությունների մոտ կա գիտակցում, որ հայերի մենթալիտետը թույլ չի տալիս չպատասխանել ագրեսիային և ցանկացած ապակառուցողական գործողության: Նրանք գիտեն, որ հայերից պատասխան կստանան, ուստի ես Հայաստանի ղեկավարությանը ցանկանում եմ իմաստություն, որպեսզի իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից», -նշել է Կլինցևիչը:
Վերջինիս կարծիքով Ղարաբաղում իրավիճակն այնքան բարդ է, որ ցանկացած պահի կարող է պատերազմ բռնկվել:
«Ուստի առաջին հերթին պետք է դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դա հայերին չի վերաբերում, քանի որ նրանք չեն սադրանքներ ստեղծում Ղարաբաղում», - նշել է ռուս պաշտոնյան: