Թուրքիան վետո է դրել Ավստրիայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության վրա, հայտնում է BBC-ն: Նշվում է, որ վետո կիրառելու թուրքական ղեկավարության որոշումը պայմանավորված է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների վերսկսման հարցում Վիեննայի կոշտ դիրքորոշմամբ:
Նշենք, որ Ավստրիան, չհանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, Կոսովոյում խաղաղապահ առաքելության համար հատկացրել է ավելի քան 400 զինծառայող: Դաշինքի ղեկավարությունը արդեն մտածում է թուրքական վետոն շրջանցելու մեխանիզմներ մշակելու շուրջ: