Վրաստանում ՌԴ-ից Հայաստան եկող գազատարի պայթեցման փորձի համար 7 հոգի դատապարտվել է ազատազրկման

11:14     24 մայիսի, 2017

Թբիլիսիի քաղաքակային դատարանը մեղավոր է ճանաչել 7 քաղաքացիների, ովքեր մեղադրվում էին ահաբեկչություն իրականացնելու համար զենք-զինամթերք և պայթուցիկներ ձեռք բերելու և պահելու մեջ: Ինչպես հաղորդում է Tabula.ge-ն, նրանք դատապարտվել է 2-14 տարվա ազատազրկման:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ հանցավոր խումբը պատրաստվում էր պայթեցնել Կախեթիի շրջանի Արագվի գետի վրայի տարանցիկ գազատարը, որով ռուսական գազը մատակարավում է Հայաստան:


© armedia.am