Մահմմուդ Աբասը հայտարարել է Իսրայելի հետ անմիջապես բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

11:42     24 մայիսի, 2017

Պաղեստինի առաջնորդ Մահմմուդ Աբասը Բեթղեհեմում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է անմիջապես բանակցություններ սկսել Իսրայելի հետ, հայտնում է Սպիտակ տունը:

«Առաջնորդները քննարկել են առաջընթացի հասնելու ուղիները և դիտարկել են, թե ինչպես կարող են արաբական երկրներն աջակցել այդ բանակցություներին», - ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև Պաղեստինի տնտեսական դրությունը բարելավելու անհրաժեշտությունը:


© armedia.am