Բրյուսելում արգելել են ցանկացած զանգվածային ակցիա այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ կառնի Էրդողանը

12:33     24 մայիսի, 2017

Բրյուսելի բուրգմիստերն արգելել է ցանկացած զանգվածային ակցիայի անցկացում այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ կառնի Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնում է ТАСС-ը:

Նշենք, որ Էրդողանի կողմնակիցները Facebook-ում արշավ են սկսել՝ կոչ անելով Բելգիայի թուրքական համայնքին մայիսի 24-ին դուրս գալ ցույցի: Արդեն նման ցանկություն հայտնել է ավելի քան 700 մարդ:

Բրյուսելի քաղաքային իշխանությունները ոչ միայն թույլ չեն տվել նման ակցիայի անցկացումը, այլ նաև որոշել են արգելափակել հրապարակը՝ այնտեղ մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար:

Նշենք, որ Բրյուսելում մայիսի 25-ին կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որոշ առաջնորդներ թագավորության մայրաքաղաք կժամանեն մայիսի 24-ի երեկոյան:


© armedia.am