Բրյուսելի բուրգմիստերն արգելել է ցանկացած զանգվածային ակցիայի անցկացում այն հյուրանոցի մոտ, որտեղ կանգ կառնի Թուրքիայի նախագահ Էրդողանը, հայտնում է ТАСС-ը:
Նշենք, որ Էրդողանի կողմնակիցները Facebook-ում արշավ են սկսել՝ կոչ անելով Բելգիայի թուրքական համայնքին մայիսի 24-ին դուրս գալ ցույցի: Արդեն նման ցանկություն հայտնել է ավելի քան 700 մարդ:
Բրյուսելի քաղաքային իշխանությունները ոչ միայն թույլ չեն տվել նման ակցիայի անցկացումը, այլ նաև որոշել են արգելափակել հրապարակը՝ այնտեղ մարդկանց կուտակումներ թույլ չտալու համար:
Նշենք, որ Բրյուսելում մայիսի 25-ին կկայանա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, որոշ առաջնորդներ թագավորության մայրաքաղաք կժամանեն մայիսի 24-ի երեկոյան: