ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք

12:59     24 մայիսի, 2017

Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն արցախա-ադրբեջանական սահմանի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը  (Մեծ Բրիտանիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։ 


© armedia.am