Ամերիկյան The New York Times հայտնի պարբերականն Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Այաքս» հանդիպումից առաջ իր հոդվածում անդրադարձել է ՄՅՈւ-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Ուր որ գնան հայերը, նրանք իրենց շուրջ նոր Հայաստան են ստեղծում, ասում է Մխիթարյանը, և նա հենց այդ է արել Մանչեսթերում», - ասվում է հոդվածում:
Վերջինիս հեղինակը գրում է, որ Մխիթարյանը, ապրելով Մանչեսթերում, մշտապես փնտրում է Հայաստանի մասին հիշեցումներ: Այսպես, նա գտել է հայկական եկեղեցի, հայկական պանդոկ քաղաքի կենտրոնում, իսկ մարզումների միջև ընդմիջումի ժամանակ սիրում է հայկական ֆուտբոլ նայել և հետևում է իր նախկին թիմի՝ «Ֆյունիկ»-ի մարզընկերներին: