Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մայիսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Ինչպես հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը, Կազան քաղաքում Կարեն Կարապետյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին: