Ամերիկյան United Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-757-ի՝ Նյու-Ջերսիի Նյուարկ Լիբերթի միջազգային օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով տուժել է 5 մարդ, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ ինքնաթիռում եղել է 124 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Նախնական տվյալներով վթարային վայրէջքի պատճառը եղել է աջ շարժիչի բռնկումը: