Կրեմլում կայացել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների հանձնման արարողությունը: Շքանշանների և պատվավոր կոչումների են արժանացել գիտության, արդյունաբերության, մշակույթի, առողջապահության և սպորտի ոլորտներում աշխատող մոտ 3 տասնյակ ռուսաստանցիներ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Պուտինը «Հայերնիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ կարգի շքանշան է շնորհել Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր պատմության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին: