ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Կոնգրեսին իր առաջարկությունները` կրճատումներով: Այս մասին հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը։ Փաստաթղթում վարչակազմն առաջարկում է կրճատել ընդհանուր օգնության ծավալները 29 տոկոսով, իսկ 60 տոկոսով կրճատել օգնությունը Եվրոպային ու Եվրասիային։
Համաձայն բյուջեի՝ ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին կկրճատվի 67 տոկոսով՝ 2018 ֆինանսական տարում 20,4 միլիոն դոլարից հասնելով 6,8 միլիոն դոլարի։ Վրաստանին և Ուկրաինային օգնությունները նախատեսվում է կրճատել 58 և 70 տոկոսով համապատասխանաբար։
Ադբեջանին ֆինանսական օգնությունը կկրճատվի 90 տոկոսով և ընդհանուր առմամբ կկազմի 1 միլիոն դոլար։
Հայաստանի համար օգնության հարցումը ներառում է 4 մլն դոլար Տնտեսական աջակցության ու զարգացման հիմնադրամին, 1,5 մլն դոլար թմրանյութերի և օրինապահ գործունեության միջազգային վերահսկողության ծրագրին եւ 700 հազար դոլար՝ զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ականազերծմանն ու կից հարցերին։ Վարչակազմի առաջարկած բյուջեն հաշվի է առնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հարաբերակցությունը։ Երկրներին առաջարկվում է 600 հազար դոլար հատկացնել ռազմական կրթության և ուսուցման ծրագրին (IMET)։ Ռազմական ֆինանսավորում երկու երկրներին էլ չի առաջարկվում։