Անկարայի Հանրապետական դատախազությունը որոշում է կայացրել ձերբակալել գյուլենական շարժման անդամների շրջանում կիրառվող հեռախոսային ByLock հատուկ ծրագրից օգտվելու մեջ մեղադրվող ևս 79 պետական ծառայողների:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Haberler» լրատվակայքին վերոնշյալ 79 հոգուց 60-ը՝ Անկարայի քաղաքապետարանի աշխատակիցներ են, իսկ մնացած 19-ը հանդիսանում են Քեչիօրենի, Սինջանի և Քահրամանքազանի քաղաքապետարանների աշխատակիցներ:
Մեղադրյալներից որոշները արդեն բերման են ենթարկվել և տեղափոխվել են ոստիկանական բաժանմունքներ՝ ցուցմունք տալու: