«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից Թուրքիայի Գազիանթեփի տարածքում գրախանութ ձեռք բերելու մասին լրատվամիջոցներում հայտնված լուրը հերքվել է նահանգի իշխանությունների կողմից:
Ինչպես փոխանցում է Թերթ.ամ-ը՝ հղում կատարելով Sputnik-ի թուրքական ծառայությանը նահանգապետարանը հայտնել է, որ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված տարածքը 2 տարի է՝ փակ է, իսկ որպես գրախանութի տեր հիշատակված անձը կալանավորված է դեռ անցյալ տարվանից: