«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «Mercedes» ավտոմեքենան ստուգվել է՝ կասկածելի առարկաների առկայության կասկածանքով:
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի եզրափակիչ փուլի՝ հոլանդական «Այաքսի» հետ խաղից առաջ երեկ առավոտյան ուղևորվել է ակումբի՝ Կարինգթոնում գտնվող մարզաբազա, փոխանցում է «The Sun»-ը:
Անվտանգության հատուկ ծառայության աշխատակիցների պահանջով ֆուտբոլիստները զննության են ենթարկվել: Բացի ֆուտբոլիստների անձնական ավտոմեքենաներից, ստուգման է ենթարկվել նաև ակումբային ավտոբուսը: