Քերին ամերիկացի ուսանողներին կոչ է արել սովորել ռուսերեն

10:20     25 մայիսի, 2017

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին Հարվարդի համալսարանին կից Ջոն Քենեդիի անվան կառավարման դպրոցի ուսանողների առաջ ելույթի ժամանակ խորհուրդ է տվել նրանց ռուսերեն սովորել, հաղորդում է Politico-ն:

«Ինձ հաճախ են հարցնում՝ որն է կառավարության վրա իրական ազդեցություն գործելու գաղտնիքը: Ամեն ինչ փոխվել է վերջերս», - հայտարարել է նախկին պետքարտուղարը` նշելով, որ նախկինում խորհուրդ կտար առաջադրվել պետական պաշտոնում կամ գիտական կոչում ստանալ Քենեդիի անվան դպրոցում:

 «Սպիտակ տան ներկայիս վարչակազմի դեպքում ես կասեի, որ անհրաժեշտ է գնել Rosetta Stone (օտար լեզուների ուսուցման համար համակարգչային ծրագիր) և սովորել ռուսերեն», - ասել է Քերին:


© armedia.am