WannaCry շորթիչ վիրուսի կիրառմամբ գլոբալ կիբերհարձակումը հասցրել է առնվազն մեկ միլիարդ դոլարի վնաս, հաղորդում է McClatchyDC կայքը՝ հղում անելով ամերիկացի փորձագետներին:
Ընդ որում՝ չարագործները ստացել են ընդամենը 126 հազար 742 դոլար: Վիրուսի պատճառած վնասն իր մեջ ներառում է նաև արտադրողականության անկումը, դատական գործեր, հեղինակությանը հասցված վնաս և այլ գործոններ:
Հիշեցնենք, որ կիբեռհարձակումն տեղի է ունեցել մայիսի 12-ին՝ վնասելով 200-300 հազար համակարգիչ աշխարհի 150 երկրներում: Փորձագետների կարծիքով հարձակումները կարող են կրկնվել: