Ռոնալդուն կարող է մինչև 4 ամիս ազատազրկման դատապարտվել

18:40     25 մայիսի, 2017

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է ավելի քան 8 մլն եվրո հարկերից խուսափելու մեջ:

Cadena SER պարբերականի տվյալներով, արդեն այս գործով հետաքննություն է սկսվել, ստուգվում են ֆուտբոլիստի ներկայացրած հայտարարագրերը: Հաղորդվում է, որ եթե իրավապահները հաստատեն, որ հարկերից խուսափումը ոչ թե վարչական խախտում է այլ հանցագործություն, Ռոնալդուն բացի տուգանք վճարելուց կդատապարտվի նաև մինչև 4 ամսվա ազատազրկման:


© armedia.am