Ղազախական ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի դեպի Երևան

16:43     25 մայիսի, 2017

Ղազախական SCAT ավիաընկերությունը ամառային նավիգացիոն շրջանում կսկսի թռիչքներ իրականացնել դեպի Երևան: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝  ղազախական ավիաընկերությանը հղումով:

Նշվում է, որ Ղազախստանում թռիչքները կիրականացվեն երեք քաղաքներից՝ Պավլոդար, Շիքﬔթ ու Ալմաթի: Նոր չվերթի բացումը հնարավոր է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման շնորհիվ: Հանդիպմանը կողմերը հայտարարություն էին արել այն մասին, որ Ղազախստանի ու Հայաստանի մայրաքաղաքների մեջև կբացվի ուղիղ ավիափոխադրում:


© armedia.am