Հայոց ցեղասպանության թեման մինչ այժմ վախենում են բարձրաձայնել Թուրքիայում: Այս մասին նշել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը: «Իմ տատիկը, ով վերապրել էր Ցեղասպանությունը, չէր ցանկանում խոսել դարասկզբի ողբերգական իրադարձությունների մասին և ինձ էլ խնդրում էր լռել», - Փայլանի խոսքերը մեջբերում է Horizon-ը:
Փայլանը խոստովանել է, որ մանկության տարիներին ստիպված է Թուրքիայի շատ քաղաքներում, որտեղ շատերը, իմանալով նրա հայկական ծագման մասին, սկսում էին կիսաձայն խոսել իրենց հայկական արմատների, իրենց գյուղերի իսլամականացման մասին: «Հայկական արամատների մասին մարդիկ սկսեցին համարձակ խոսել միայն Հրանտ Դինքի հայտնվելուց հետո», - նշել է Փայլանը:
Պատգամավորը համոզված է, որ Ցեղասպանության մասին լռելը հայերի կյանքըվ Թուրքիայում ավելի անվտանգ չի դարձնի՝ նրանք լռել են նաև նախորդ դարի սկզբին: