Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը նույնիսկ չի նկատել, ինչպես է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը իրեն հրել Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին նախորդող համատեղ լուսանկարվելուց առաջ, հայտնում է Корреспондент-ը:
«Իրականում ես դրա վրա ուշադրություն չէի դարձրել: Ավելի ուշ տեսա սոցցանցերում արձագանքները: Ակնհայտորեն եղել է միանգամայն անվնաս իրավիճակ, և ես ուրիշ ոչինչ չեմ տեսնում», - ասել է Մարկովիչը:
Մարկովիչը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ի նախագահի համար բնական է առաջին շարքում լինելը»:
Սպիտակ տունն իր հերթին այս կապակցությամբ հայտարարել է, որ լուսանկարվելու համար ղեկավարների դիրքերի բաշխումը նախապես էր արվել, իսկ Թրամփն ուղղակի զբաղեցրել է իր տեղը: