Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվածների թիվը հասել է 60-ի, հայտնում է Nacional պորտալը։
Նշվում է,որ զոհերից 3-ն իրավապահ մարմինների աշխատակիցներ են։ Մնացած զոհերը հանդիսանում են քաղաքացիական անձիք` այդ թվում 14-18 տարեկան 9 դեռահաս։
Վենեսուելայում ապրիլի սկզբից շարունակվող բողոքի զանգվածային ցույցերը սկիզբ են առել Գերագույն դատարանի՝ ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը լրջորդեն սահմանափակելու մասին որոշումից հետո։ Որոշումն արդյունքում չեղարկվել է, սակայն ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոցներ՝ դատարանի անդամների հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով։