Հալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո առաջին համալիր Էքսկուրսիոն շրջագայությամբ բացվել է աշխարհի ամենահին քաղաքի զբոսաշրջային սեզոնը: Սիրիայի տարբեր անկյուններից ավելի քան 300 դպրոցականներ, ուսանողներ և թոշակառուներ դիտել են Հալեպի հին մասի հնադարյան տեսարժան վայրերը՝ Օմմայան մզկիթը, Միջնաբերդը և ամֆիթատրոնը, փոխանցում է TACC-ը:
«Քաղաքի հին մասում տուրիստական խմբերի ուղևորության երթուղով բացված են սննդի կետեր և հուշանվերների խանութներ. ներկայում Էքսկուրսիաների անցկացման հայտեր են ստացվում ներքին զբոսաշրջության գծով»,- լրագրողներին ասել է տուրիստական ֆիրմայի սեփականատեր Սամեր Ալ Շայախը:
Նա հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից աշխարհի ամենահին քաղաք ճանաչված Հալեպ նախքան պատերազմը տարեկան այցելում էր ավելի քան յոթ միլիոն զբոսաշրջիկ: Էքսկուրսիան ավարտվել է հնադարյան ամֆիթատրոնում երաժշտական ներկայացմամբ