Ֆրանսիայի Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հայեր են զոհվել:
Ինչպես փոխանցում է NEWS.am-ը՝ հղում կատարելով ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությանը հրդեհի հետևանքով զոհվել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ մեկը տեղափոխվել հիվանդանոց:
Շենքերից մեկում հրդեհ է սկսվել, ընտանիքի անդամներից Արսեն Քոչարյանն իջել է իր ներքևի հարևանին օգնելու և այդ ընթացքում նրա կինը, և երկու տարեկան երեխան և Սամանտա Քոչարյանը մահացել են:
Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: