ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը Հռոմում հայտնի ռեստորաններից մեկում ունեցած ընթրիքի ժամանակ տեսնելով իր առջև կախված Լացիո ակումբի լեգենդ Ջորջիո Կինալյայի նկարը, շփոթել է սրբապատկերի հետ և հարցրել ռեստորանի սեփականատիրոջը, թե կոնկրետ որ սուրբն է պատկերված այնտեղ, փոխանցում է Gamebet.news-ը:
Նշվում է, որ Իվանկան Վատիկան կատարած պաշտոնական այցի շրջանակներում ճաշելու էր գնացել ամուսնու հետ:
Ի պատասխան՝ ռեստորանի տերը նշել է, որ դա սուրբ չէ, սակայն Լացիոյում երբևէ եղած մեծագույն չեմպիոն է:
Նշենք, որ 140 գոլերի հեղինակ Ջորջիո Կինալյան Լացիո հռոմեական ֆուտբոլային ակումբում խաղացել է 1969-1976 թվականներին: