Թուրքիայում 12 հնագետ է ձերբակալվել կմախքով դամբարանը վաճառելու համար
12 հնագետ է ձերբակալվել թուրքական Էսքիշեհիր նահանգում, որոնք չորս միլիոն դոլարով փորձել են վաճառել հնագույն դամբարանը, որի մեջ կմախք է եղել: Այս մասին հայտնում է Hürriyet-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հնագետներին ձերբակալելու համար ոստիկանության աշխատակիցները ներկայացել են որպես գնորդներ:
Նշվում է, որ դամբարանը պահպանվել է բյուզանդական ժամանակաշրջանից:
Հնագետներին ձերբակալելուց հետո դամբարանը մունիցիպալ աշխատողների օգնությամբ հանվել է վեց մետր երկարությամբ և չորս մետր խորությամբ թունելից և զննման նպատակով հանձնվել փորձագետներին: Դամբարանում հայտնաբերված մարդու կմախքը տեղափոխվել է Էսքիշեհիրի հնագիտական թանգարան: