ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Կուշները թաքցրել է նվազագույնը երեք կոնտակտ ՌԴ դեսպան Դերգեյ Կիսլյակի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հաղորդվում է, որ Կուշներն ու Կիսլյակը շփվել են նախորդ տարի: Նրանց միջև եղել է նվազագույնը երկու հեռախոսազրույց:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ դատախազ Ջեֆ Սեշնսը լռել է Սերգեյ Կիսլյակի հետ գաղտնի հանդիպումների մասին ԱՄՆ արդարադատությունում պաշտոնավարման անցնելու ժամանակ: