Ռուսաստանյան հայտնի ռեփեր Տիմատիի երևանյան համերգն այնուամենայնիվ կկայանա: Այս մասին Տիմատին հայտնել է Ինստագրամի իր միկրոբլոգում՝ վիդեոուղերձով դիմելով հայ երկրպագուններին: Նա նշել է, որ նա հունիսի 8-ին գալու է Երևան՝ խոստացված համերգով: Այն կկայանա Հանրապետության հրապարակում և կլինի անվճար:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Black Star-ի աստղերի համերգի վերջում ելույթ պետք է ունենար նաև Տիմատին, սակայն վերջին պահին երգիչն այդպես էլ բեմ չբարձրացավ:
Մանրամասները` տեսանյութում: