Մոսկվայից թուրքական Բոդրում հանգստավայր թռչող ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է իրականացրել Կրասնոդարում` ուղևորներից մեկի պահվածքի պատճառով: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին:
«Մոսկվա-Բոդրում չվերթի ուղևորներից մեկը, ամենայն հավանականությամբ, չարաշահելով թունդ ալկոհոլային խմիչքներ դեռ թռիչքից առաջ, անադեկվատ պահվածք է ցուցաբերել և Կրասնոդարին մոտենալու ժամանակ կռիվ սկսել հարևանների հետ», - հաղորդել է աղբյուրը:
Բորտուղեկցորդներին չի հաջողվել հանգստացնել տղամարդուն, ինչի պատճառով էլ ինքնաթիռի հրամանատարը որոշել է ընդհատել չվերթը:
«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Կրասնոդարի «Պաշկովսկի» օդանավակայանում, քանի որ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ է ստեղծվել: Ուղևորին հանձնել են քաղաքի ոստիկանության աշխատակիցներին:
Նշվում է, որ դրանից հետո ինքնաթիռը շարունակել է չվերթը դեպի թուրքական հանգստավայր: