ԻՊ-ն քաղաք է գրավել Ֆիլիպիններում. կան բազմաթիվ զոհեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

10:22     29 մայիսի, 2017

Ֆիլիպինների Մարավի քաղաքում կառավարական զորքերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապված ահաբեկիչների միջև ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 103 մարդ, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Ֆիլիպինների զինված ուժերի ներկայացուցչի խոսքերով ոչնչացվել է 61 ահաբեկիչ: Մարտերի ընթացքում զոհվել է 19 քաղաքացի, 11 զինվորական և 4 ոստիկան:

Ֆիլիպինցի զինվորականների և գրոհայինների միջև մարտերը սկսվել են մայիսի 23-ին: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որն այդ ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր Ռուսաստանում, ընդհատել էր այցը: Քաղաքը գտնվում է գրոհայինների վերահսկողության ներքո:


© armedia.am