Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն կարծում է, որ Հռոմի պապը պետք է ներողություն խնդրի Կանադայի դպրոցական կրթության համակարգում կաթոլիկ եկեղեցու ունեցած բացասական դերի համար, հայտնում է Корреспондент-ը:
Տրյուդոյի խոսքերով եկեղեցին տասնամյակների ընթացքում չարաշահումներ է թույլ տվել բնիկ ժողովուրդների երեխաների նկատմամբ: «Ես նրան ասել եմ, որ կանադացիների համար կարևոր է առաջ շարժվել բնիկ ժողովուրդների հետ հաշտեցման ուղով և նշել եմ, որ ներողություն հայցելը կարող է օգնել դրան», - Հռոմի պապի հետ Վատիկանում հայացած հանդիպման արդյունքում նշել է Տրյուդոն:
Նա քահանայապետին այդ նպատակով հրավիրել է Կանադա: