ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ՌԴ պետական պաշտոնյաները «հավանաբար» ծիծաղում են ԱՄՆ և ԶԼՄ-ներում առկա այն նյութերի վրա, որոնք «խղճուկ արդարացումներ են» նախագահական ընտրությունների Դեմոկրատական կուսակցության պատրության կապակցությամբ, հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ռուսական պաշտոնական դեմքերը, պետք է որ ծիծաղեն ԱՄՆ վրա և այն բանի վրա՝ ինչպես են դեմոկրատների պատրության խղճուկ արդարացումները ողողվել «ֆեյքային» ԶԼՄ-ներում»,- գրել է ամերիկացի առաջնորդն իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները մեղադրել է ՌԴ-ին ընտրությունների վրա ներազդելու փորձերի հետ կապված: ՌԴ մի քանի անգամ հեքել է այդ լուրերը: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ մեղադրանքներն անվանել է «անհիմն»: