Վերջերս ակտիվորեն թափ է հավաքում մի նոր, մահացու վտանգավոր հոբբի։ Ռուֆինգի /բառացի՝ տանիք մագլցող/ սիրահար և էքստրեմալ իրավիճակները տեսագրող երիտասարդների արկածախնդրությունները լայն տարածում են ստացել սոցիալական ցանցերում, և ամեն օր այս մահացու հնարքների նոր հետևորդներ են ի հայտ գալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Կարծում եմ՝ բոլորս պետք է ուշադիր ու զգոն լինենք այդ մահաբեր երևույթի դրսևորումները կանխելու և դրա ողբերգական հետևանքները բացառելու համար։ Համոզված եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն կարող են ունենալ զանգվածային լրատվության միջոցները»,- նշել է Ահարոնյանը: