Շվեյցարիայում առաջին անգամ վճիռ են կայացրել Facebook-ում Like-ի համար

11:03     31 մայիսի, 2017

Շվեյցարիայի բնակչի դեմ երկրի պատմության մեջ առաջին անգամ տուգանք է սահմանվել Facebook-ում Like-ի համար։ Ցյուրիխի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել 45-ամյա տղամարդու դեմ և պարտադրել նրան 4000 ֆրանկի չափով (4100 դոլար) տուգանք վճարել, հայտնում է Корреспондент-ը։

Նշվում է, որ 2015 թվականին շվեյցարացին, ում անունը չի հաղորդվում, հավանություն է տվել ակտիվիստների մեկնաբանություններին, ովքեր մեղադրել են կենդանիների պաշտպանության հարցերով ասոցացիայի ղեկավար Էրվին Կեսլերին ռասիզմի և հակասեմականության մեջ։

Ի պատասխան դրա՝ Կեսլերը դատի է տվել ոչ միայն մեկնաբանությունների հեղինակներին, այլև նրանց, ովքեր հավանություն են տվել դրանց։

Դատավորը նշել է, որ Like-ը ենթադրում է հավանություն, և պատասխանողն այդ կերպ ցույց է տվել, որ համաձայնել է վիրավորական մեկնաբանությունների բովանդակության հետ։ 


© armedia.am