Շվեյցարիայի բնակչի դեմ երկրի պատմության մեջ առաջին անգամ տուգանք է սահմանվել Facebook-ում Like-ի համար։ Ցյուրիխի դատարանը մեղադրական վճիռ է կայացրել 45-ամյա տղամարդու դեմ և պարտադրել նրան 4000 ֆրանկի չափով (4100 դոլար) տուգանք վճարել, հայտնում է Корреспондент-ը։
Նշվում է, որ 2015 թվականին շվեյցարացին, ում անունը չի հաղորդվում, հավանություն է տվել ակտիվիստների մեկնաբանություններին, ովքեր մեղադրել են կենդանիների պաշտպանության հարցերով ասոցացիայի ղեկավար Էրվին Կեսլերին ռասիզմի և հակասեմականության մեջ։
Ի պատասխան դրա՝ Կեսլերը դատի է տվել ոչ միայն մեկնաբանությունների հեղինակներին, այլև նրանց, ովքեր հավանություն են տվել դրանց։
Դատավորը նշել է, որ Like-ը ենթադրում է հավանություն, և պատասխանողն այդ կերպ ցույց է տվել, որ համաձայնել է վիրավորական մեկնաբանությունների բովանդակության հետ։