Թրամփը կոչ է անում համաշխարհային առաջնորդներին զանգահարել իր բջջայինին

11:54     31 մայիսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր բջջային հեռախոսի համարը տվել է համաշխարհային առաջնորդներին և կոչ է անել նրանց ուղիղ իրեն զանգահարել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ նման «արտասովոր հրավերը խախտում է դիվանագիտական արարողակարգը և անհանգստություն առաջացնում ԱՄՆ գերագույն հրամանատարի շփումների գաղտնիության և անվտանգության վերաբերյալ»։

Նախկին և գործող ամերիկացի պաշտոնյաների խոսքերով Թրամփն առաջարկել է Կանադայի ու Մեքսիկայի առաջնորդներին կապվել իր հետ բջջայինով։ Ընդ որում՝ միայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է դեռ օգտվել այդ առաջարկից։

Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը բջջային հեռախոսահամարներով է փոխանակվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։


© armedia.am