ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր բջջային հեռախոսի համարը տվել է համաշխարհային առաջնորդներին և կոչ է անել նրանց ուղիղ իրեն զանգահարել: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ նշելով, որ նման «արտասովոր հրավերը խախտում է դիվանագիտական արարողակարգը և անհանգստություն առաջացնում ԱՄՆ գերագույն հրամանատարի շփումների գաղտնիության և անվտանգության վերաբերյալ»։
Նախկին և գործող ամերիկացի պաշտոնյաների խոսքերով Թրամփն առաջարկել է Կանադայի ու Մեքսիկայի առաջնորդներին կապվել իր հետ բջջայինով։ Ընդ որում՝ միայն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է դեռ օգտվել այդ առաջարկից։
Ֆրանսիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը բջջային հեռախոսահամարներով է փոխանակվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։