ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը հայտարարել է, որ ուսոմնասիրում է լուսանկարը, որում ամերիկացի հաղորդավարուհի և դերասանուհի Քեթի Գրիֆինը պատկերված է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի կտրված գլխի մուլյաժի հետ:
«Գաղտնի ծառայությունը ունի հուսալի պաշտպանական ստորաբաժանում, որը մոնիթորինգի է ենթարկում բաց աղբյուրները և սոցիալական ցանցերը՝ գնահատելով սպառնալիքները: Գաղտնի ծառայության պահպանության տակ գտնվող մարդկանց հասցեին սպառնալիքները ստանում են ամենաբարձր առաջնահերթությունը մեր բոլոր հետաքննությունների մեջ», - ասվում է այս կապակցությամբ Twitter-ում գերատեսչության տարածած հաղորդագրությունում: