Google որոնողական համակարգով «երջանիկ ընտանիք» արտահայտությոն փնտրելիս համակարգը հիմնականում ցուցադրում է սպիտակամորթ ամուսինների ընտանիք, նվազագույնը երկու երեխաներով: Նման եզրահանգման է եկել The Next Web-ը:
Ընդ որում, նկարների մեծ մասում երեխաները լինում են ծնողների մեջքին՝ ձեռքերով գրկած նրանց պարանոցը:
Հրատարակչությունը նշում է, որ խնդիրը երջանիկ ընտանիքի հետ կապված համընդհանուր կարծրատիպում է. նմանատիպ նկարներ օգտագործում են տարածաշրջանային հրատարակչությունները, բիզնես-պորտալներն ու ինտերնետ- ԶԼՄ-ները:
Պետք է նշել, որ իրավիճակը նույնն է նաև հայտնի ֆոտոբանկերում, ինչպիսիք են Getty Images, Depositphotos և Shutterstock. առաջին 100 արդյունքի մեջ 90-ում պատկերված են ժպտացող, գրկախառնված սպիտակամորթ մարդիկ: