Եվրահանձնաժողովն առաջարկում է տնտեսական և դրամական միություն ստեղծել

17:36     31 մայիսի, 2017

Եվրահանձնաժողովն առաջարկել է ստեղծել Արժույթի Միջազգային հիմնադրամի անալոգը  2020-2025թթ. ընթացքում: Այդ մասին ասվում է Հանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Մասնավորապես առաջարկվել է գործողությունների ծրագիր, որը նշված ժամանակահատվածում պետք է իրականացվի: Հայտնի է դարձել, որ այդ նպատակով առաջարկվել է ստեղծել նաև Եվրոպական դրամական հիմնադրամ:

Ավելի վաղ, հայտնի էր, որ Եվրահանձնաժողովը կանխատեսել է  Brexit-ի ազդեցություն Եվրամիության 2018թ. բյուջեի վրա:


© armedia.am