Քլինթոն. covfefe-ն՝ գաղտնի հաղորդագրություն է ուղղված ռուսներին

16:23     1 հունիսի, 2017

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկանծու Հիլարի Քլինթոնը կատակով ենթադրել է, որ Twitter-ում Սպիտակ տան ղեկավարի հրապարակած անհասկանալի բառ՝ գաղտնի հաղորդագրություն է ուղղված ռուսներին, հայտնում է lenta.ru-ն:

«Մենք բավարար հասանելիություն չունենք, որպեսզի հասկանանք, ինչ է covfefe-ը», - Կալիֆոռնիայում Code Conference-ի ժամանակ հայտարարել է նա:

Թրամփը տառասխալով իր գրառումը հրապարակել էր մայիսի 31-ին: Չնայած գրառումը շուտ հեռացվել էր, սակայն օգտատերերը շարունակում են հումորային ենթադրություններ անել այս կապակցությամբ:

 


© armedia.am