ԱՄՆ նախագահի վարչակազմը խստացրել է վիզայի տրամադրման կանոնները: Հաստատվել է վիզայի հայցվորների համար նոր հարցաթերթիկը, որոնք մի քանի նոր կետեր են պարունակում, հայտնում է Корреспондент-ը:
Մասնավորապես նոր կանոնների համաձայն, ԱՄՆ-ի հյուպատոսության աշխատակիցները կարող են վիզայի հայցվորներին հարցնել նրանց հին անձնագրերի համարները, սոցցանցերում վերջին 5 տարվա ընթացքում օգտագործած օգտահաշիվների անունները, ինչպես նաև վերջին 15 տարիներին կյանքի մանրամասն ներկայացում՝ աշխատանքի և ճամփորդությունների մասին տեղեկություններ:
Հարցաթերթիկում նշվում է, որ այս հարցերը պարտադիր չեն, սակայն դրանց պատասխանելը կարող է ազդել վիզա տրամադրելու որոշման վրա: