Քլինթոն. Պուտինը ցանկանում է ԱՄՆ-ին ու ամերիկացիներին ծնկի բերել

15:47     1 հունիսի, 2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ԱՄՆ-ին ու ամերիկացիներին ծնկի բերել: Այս մասին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Code Conference-ին տված հարցազրույցում:

Ինչպես փոխանցում է variety.com-ը՝ Քլինթոնն այս մասին ասել է՝ խոսելով 2016-ին կայացած նախագահական ընտրությունների և դրանցում իր կրած պարտության մասին:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը զգալի դերակատարում է ունեցել իր պարտության հարցում:

«Կարծում եմ՝ կարևոր է լուրջ դասեր քաղել անցած քարոզարշավից: Միջամտած ուժերին չէր հետաքրքրում միայն  ընտրությունների ու քաղաքականության վրա ազդելը: Նրանց հետաքրքրում է նաև մեր տնտեսությունն ու մենք՝ որպես ազգ»,-նշել է Քլինթոնը:

Նրա խոսքով, թեև ռուսական կողմի միջամտությունն առաջին հերթին ուղղված էր իր դեմ, այնուամենայնիվ դրա նպատակն էր նաև Միացյալ Նահանգների՝ որպես երկրի, ունեցած ձեռքբերումները ոչնչացնելուն:

«Կարևոր է, որպեսզի ամերիկացիները, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները հասկանան, որ Պուտինն ուզում է ծնկի բերել մեզ: Նա Պետանվտանգության կոմիտեի (KGB) հին գործակալ է»,-նշել է Քլինթոնը:



© armedia.am