Առնվազն 36 մարդ է զոհվել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Resorts World Manila հյուրանոցային համալիրի վրա հարձակման հետևանքով։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ նրանք բոլորը խեղդվել են հարձակման արդյունքում խաղատանը բռնկված հրդեհի արդյունքում:
Չնայած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արդեն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, սակայն տեղական ոստիկանությունը հակված չէ դիտարկել այն որպես ահաբեկչությունը: Իրավապահների վարկածով, ամենայն հավանականությամբ, հարձակումն իրականացվել է կողոպտելու նպատակով: