ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիա է ուղարկել B-52 կործանիչներ և 800 օդաչու Ռուսաստանի սահմանների մոտ՝ Եվրոպայում և Արկտիկայում, հունիսին ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար, հայտնում է gazeta.ru-ն:
«Դաշնակից երկրների և գործընկերների հետ զորավարժությունները կնպաստեն երկրների միջև կոորդիացիայի բարելավմանը և կգնեն ԱՄՆ ռազմաօդային ուժերին կառուցել միջազգային մարտահրավերների լայն շրջանակին դիմակայելու համար անհրաժեշտ հարաբերություններ», - ասվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդվում է, որ զորավարժությունները կանցկացվեն Բալթիկ ծովում, Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրներում և Արկտիկայում: