Սիրիացի արվեստագետ Աբդալա Ալ Օմարին իր յուրօրինակ նկարների շարքում պատկերել է աշխարհի տարբեր երկրների նախկին և ներկայիս ղեկավարներին՝ փախստականների և մուրացկանների տեսքով:
Օմարիի ինքնատիպ նկարների շարքը կոչվում է «Խոցելիության սերիաները», որը ներկայումս ցուցադրվում է Դուբայի Այյամ արվեստի պատկերասրահում, փոխանցում է Ctvnews.ca-ն:
Նկարներում պատկերված են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադը և այլք: