Վենեսուելայում բողոքի ակցիաների ֆոնին նախագահը հայտարարել է նոր օրենսդիր մարմին ստեղծելու մտադրության մասին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է Սահմանադրական համաժողով ստեղծելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Ենթադրվում է, որ այն կփոխարինի ներկայիս ազգային խորհրդարանին և կունենա սահմանադրությունը փոխելու լիազորություն, հայտնում է BBCն:
Ավելի վաղ Վենեսուելայի խորհրդարանը, որում մեծամասնություն է կազմում ընդդիմությունը, Մադուրոյին կոչ էր արդել հրաժարական տալ: Արդյունքում ապրիլի 1-ից երկում զանգվածային բողոքի ակցիաները չեն դադարում: Փողոցային բախումների արդյունքում արդեն 60 մարդ է զոհվել: