Գերմանիայի կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ-ի «ամենից ոչ ամերիկյան» նախագահ:
«Թրամփը դավաճանում է այն ամենը, ինչ գովերգում էր ԱՄՆ-ը. հանդուրժողականություն, ժողովրդավարական ինստիտուտներ, անձի հանդեպ հարգանք: Այդ առումով Թրամփն ԱՄՆ-ի ամենից ոչ ամերիկյան նախագահն է»,- Spiegel-ին տված հարցազրույցում ասել է Շուլցը:
Նրա կարծիքով՝ Թրամփի քաղաքականության կենտրոնում «տաբուների նպատակաուղղված կոտրումն է», ինչը նրան նմանեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին:
«Բայց պետք չէ մոռանալ. Թրամփն ԱՄՆ-ն չէ»,- ընդգծել է Շուլցը: