Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ այդ երկրում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իր զորակցությունն է հայտնել ահաբեկությունից տուժածներին: «Մեր մտքերը նրանց հետ են, ովքեր տուժել են Լոնդոնի կամրջի վրա և Բորոու շուկայում ահաբեկչական միջադեպերից: Ստուգում ենք Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունը», - նշվում է Twitter-ում Դեսպանության հաղորդման մեջ:
Հիշեցնենք, շաբաթ երեկոյան Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 6, վիրավորվել մոտ 50 մարդ: