Իսպանական Սուեկա քաղաքը միացավ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած քաղաքների շարքին։ Այս մասին տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
Այսպիսով Սուեկան դարձավ իսպանական 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել էր Կույերա քաղաքը, ապրիլի 28-ին` իսպանական Վիյենա քաղաքը։